Logo

Ջոն վան'տ Սխիպ. «Ժամանակ է պետք, որպեսզի Հայաստանի հավաքականն առաջընթաց գրանցի»

17:45 / 22.03.2025Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան'տ Սխիպը Վրաստանի թիմի դեմ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան հանդիպումից առաջ՝ նախախաղային ասուլիսին պատասխանեց լրատվամիջոցների հարցերին:

«Շատ լավ հավաքական ունենք, բայց ինքներդ տեսաք, որ բազմաթիվ անհատական սխալներ եղան Վրաստանի դեմ առաջին խաղում: Հետևանքները ևս տեսանք:

Բոլոր դիրքերի համար պետք է դիտարկենք այլ ֆուտբոլիստների, փորձենք գտնել նոր խաղացողների: Կարծում եմ` հունիսյան հավաքի ժամանակ շատ այլ ֆուտբոլիստների կդիտարկենք:

Առաջիկա խաղերում կփորձենք խաղալու հնարավորություն տալ երիտասարդ ֆուտբոլիստների:

Ժամանակ է պետք, որպեսզի Հայաստանի հավաքականն առաջընթաց ունենա, լավ արդյունքներ գրանցի»,- ասաց նիդերլանդցի մասնագետը:

Մանրամասները` տեսանյութում

Դիմակայության առաջին խաղում Հայաստանի ազգային հավաքականը պարտվել է 0-3 հաշվով: Պատասխան խաղը տեղի կունենա մարտի 23-ին Թբիլիսիի «Դինամո Արենայում», կմեկնարկի ժամը 18:00-ին, կհեռարձակվի «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքի ուղիղ եթերում: Դիմակայության հաղթողը կնվաճի B դիվիզիոնի ուղեգիր:

Վան'տ Սխիպ. «Հրանտ-Լեոն Ռանոսը հեռացվել է Հայաստանի ազգային հավաքականից»

Արթուր Սերոբյան. «Ինչքան էլ նեղվածություն ունենամ, միշտ հավաքականի տղաների կողքին եմ լինում»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա