Logo

Ջոն վան’տ Սխիպի հետ նախախաղային ասուլիսին կներկայանա Արթուր Սերոբյանը

19:25 / 21.03.2025• Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 23-ին Թբիլիսիի «Դինամո Արենա» ստադիոնում Վրաստանի թիմի դեմ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղը կանցկացնի:

ՀՖՖ մամուլի ծառայությունը ներկայացրել է Հայաստանի հավաքականի նախախաղային ծրագիրը:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպի հետ նախախաղային ասուլիսին կներկայանա Տիրասպոլի «Շերիֆի» վինգեր Արթուր Սերոբյանը: Նախախաղային ասուլիսը տեղի կունենա մարտի 22-ին, կմեկնարկի ժամը 17:00-ին:

Ասուլիսին կհաջորդի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի մեկնարկը նախատեսված է ժամը 17:30-ին։ 

Դիմակայության առաջին խաղում Հայաստանի ազգային հավաքականը պարտվել է 0-3 հաշվով: Պատասխան խաղը կմեկնարկի ժամը 18:00-ին, կհեռարձակվի «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքի ուղիղ եթերում: Դիմակայության հաղթողը կնվաճի B դիվիզիոնի ուղեգիր:

Վրաստան - Հայաստան. Մրցավարական անձնակազմը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ