Logo

Ջոն վան'տ Սխիպը հույս ուներ մնալ Հայաստանի հավաքականում

14:11 / 06.08.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Ջոն վան'տ Սխիպը հայտարարել է, որ չէր ցանկանում հեռանալ իր պաշտոնից, բայց ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

«Ես հույս ունեի շարունակել համագործակցությունը Հայաստանի ազգային հավաքականի հետ, բայց հարգում եմ ՀՖՖ-ի՝ այլ ուղղությամբ գնալու որոշումը։

Ես հպարտ եմ կարճ ժամանակահատվածում մեր կատարած աշխատանքով և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ֆուտբոլիստներին, աշխատակազմին և ֆեդերացիայի բոլոր աշխատակիցներին վստահության ու համագործակցության համար։

Մաղթում եմ թիմին միայն հաջողություններ առաջ շարժվելիս»,- ասել է Վան'տ Սխիպը:

Նիդերլանդցին Հայաստանում աշխատեց 5 ամիս: Նրան փոխարինել է «Փյունիկի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ