Logo

Ջոնի Նելսոն. «Թայսոն Ֆյուրին վճարեց ռինգից դուրս իր ապրելակերպի գինը»

16:03 / 23.12.2024Բռնցքամարտ
null

Բրիտանացի նախկին բռնցքամարտիկ Ջոնի Նելսոնը մեկնաբանել է լեգենդար հայրենակցի՝ Թայսոն Ֆյուրիի, պարտությունը ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկի դեմ տիտղոսային մենամարտում։

«Ի վերջո, Թայսոն Ֆյուրին վճարեց ռինգից դուրս իր ապրելակերպի գինը: Նա ճիշտ տրամադրվածությամբ, ճիշտ մտածելակերպով մոտեցավ ռևանշ մենամարտին, բայց չկարողացավ ցույց տալ, թե ինչ է ծրագրել։ Ֆյուրին սովորաբար ճշգրիտ հարվածներ է հասցնում, ինչը բավական է մրցակցին նոկաուտի ենթարկելու համար։ Այնուամենայնիվ, չկարողացավ ծրագրածն իրականացնել»,- ասել է Նելսոնը Daily Mail-ին տված հարցազրույցում։

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում դեկտեմբերի 21-ին կայացած մենամարտում 37-ամյա Ուսիկը 12 ռաունդ տևած պայքարից հետո մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է 36-ամյա Ֆյուրիին` 116-112, 116-112, 116-112: Ուսիկը պաշտպանել է սուպեր ծանր քաշային կարգի երեք չեմպիոնական գոտիները` WBA, WBC, WBO:

Սա Ուսիկի 23-րդ հաղթանակն է պրոֆեսիոնալ ռինգում: Ֆյուրիի համար էլ երկրորդ պարտությունն է, նաև 34 հաղթանակ և մեկ ոչ-ոքի ունի:

Հիշեցնենք, որ սուպեր ծանր քաշային կարգում IBO վարկածով չեմպիոնական գոտին ևս պատկանում է Ուսիկին:

Ուկրաինացի անպարտելի բռնցքամարտիկը մարտին անցկացրած մենամարտում միավորներով կրկին հաղթել էր Ֆյուրիին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ