Logo

Ջորդան Հենդերսոնը՝ «Ալ Իթիֆակի» ֆուտբոլիստ

15:39 / 27.07.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Անգլիական «Լիվերպուլի» ավագ Ջորդան Հենդերսոնը տեղափոխվեց Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիֆակ», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Արաբական ակումբն անգլիացի 33-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի համար վճարել է 14 միլիոն եվրո: Հենդերսոնի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը:

«Ալ Իթիֆակը» գլխավորում է «Լիվերպուլի» լեգենդար ֆուտբոլիստ, անգլիացի Սթիվեն Ջերարդը, որը Ջորդան Հենդերսոնի հետ խաղացել է անգլիական ակումբում։

Հիշեցնենք, որ անգլիացի կիսապաշտպանը 2011 թվականի հուլիսից էր խաղում «Լիվերպուլում», որի կազմում անցկացրած 492 խաղում խփել էր 33 գոլ և կատարել 61 գոլային փոխանցում:

Ջորդան Հենդերսոնը հաստատել է, որ հեռանում է «Լիվերպուլից»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ