Logo

Ջորդան Հենդերսոնը հարգանքի տուրք է մատուցել Դիոգու Ժոտային

16:14 / 04.07.2025Ֆուտբոլ
null

Ամստերդամի «Այաքսի» ավագ, Անգլիայի ազգային հավաքականի անդամ և «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջորդան Հենդերսոնը հարգանքի տուրք է մատուցել ավտովթարի զոհ դարձած, մերսիսայդյան ակումբում իր նախկին թիմակից Դիոգու Ժոտային:

Հենդերսոնն «Էնֆիլդ» ստադիոնի մերձակայքում ծաղիկներ է խոնարհել՝ հարգելով պորտուգալացի 28-ամյա ֆուտբոլիստի հիշատակը: Անգլիացին չի կարողացել զսպել հուզմունքն ու արտասվել է:

Ավելի վաղ Daily Mail-ը հայտնել էր, Դիոգու Ժոտային ու նրա եղբորը` Անդրեին, կհուղարկավորեն նրանց հայրենի քաղաք Պորտուում։

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Սան Կոսմեում, որը մոտ է Պորտուգալիայի հյուսիսում գտնվող Պորտու քաղաքին: Դիոգուն երկու շաբաթ առաջ Պորտուում ամուսնացել էր իր սիրելիի` Ռուտեի հետ։ Հոգեհանգստի արարողությունը կանցկացվի հուլիսի 4-ին, հուղարկավորությունը` մեկ օր անց:

28-ամյա Ժոտան ու նրա 26-ամյա եղբայրը, որը ևս ֆուտբոլիստ էր, մահացել էին հուլիսի 3-ի վաղ առավոտյան իսպանական Սամորա քաղաքում տեղի ունեցած ավտովթարից:

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ