«Լիվերպուլի» ավագ Ջորդան Հենդերսոնը հաստատել է, որ հեռանում է անգլիական ակումբից: Անգլիացի կիսապաշտպանը սոցցանցերում գրառում է կատարել և հրաժեշտ տվել «Լիվերպուլին» ու թիմի երկրպագուներին:
«Դժվար է բառերով նկարագրել այս 12 տարիները, և ավելի դժվար է հրաժեշտ տալը: Ես մինչև մահ կարմիր կլինեմ: Շնորհակալություն ամեն ինչի համար»,- գրել է 33-ամյա ֆուտբոլիստը:
Հենդերսոնը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիֆակ» ակումբում, որը գլխավորում է «Լիվերպուլի» լեգենդար ֆուտբոլիստ Սթիվեն Ջերարդը:
Հիշեցնենք, որ անգլիացի կիսապաշտպանը 2011 թվականի հուլիսից է խաղում «Լիվերպուլում», որի կազմում անցկացրել է 492 հանդիպում, խփել 33 գոլ և կատարել 61 գոլային փոխանցում:


