Անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը մոտ է Սաուդյան Արաբիայի «Ալ Իթիֆաք» ակումբ տեղափոխությանը, հաղորդում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Գործարքը հուլիսի 26-ին առավոտյան գրեթե ավարտին է հասցվել և շուտով 33-ամյա ֆուտբոլիստը կտեղափոխվի «Ալ Իթիֆաք», որը գլխավորում է «Լիվերպուլում» իր նախկին թիմակից Սթիվեն Ջերարդը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիացու տեղափոխության դիմաց արաբական ակումբը 14 միլիոն եվրո կվճարի մերսիսայդյան ակումբին:
2022/23 մրցաշրջանում Հենդերսոնը «Լիվերպուլի» կազմում մասնակցել է 43 հանդիպման, դարձել 3 գոլային փոխանցման հեղինակ: Transfermartk-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո:


