Ամստերդամի «Այաքսի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը զղջացել է ակումբի ղեկավարության հետ ունեցած կոնֆլիկտի համար, հայտնում է GFFN-ը:
Անգլիացին ներողություն է խնդրել ակումբից, մարզիչներից ու երկրպագուներից և խոստացել է մնալ թիմում մինչև մրցաշրջանի ավարտը:
34-ամյա ֆուտբոլիստը նիդերլանդական գրանդի ղեկավարությանը հայտնել էր, որ չի խաղա, եթե իրեն թույլ չտան տեղափոխվել «Մոնակո»:
«Գալաթասարայի» դեմ Եվրոպա լիգայի Լիգայի փուլի վերջին տուրի խաղից (2-1) առաջ նա զրկվել էր ավագի թևկապից: