«Մերսեդեսի» ավտոարշավորդ Ջորջ Ռասելը հաղթել է Սինգապուրի Գրան պրին։
Եզրագիծը երկրորդը հատել է նախորդ չորս տարիների անփոփոխ չեմպիոն Մաքս Ֆերստապենը («Ռեդ Բուլ»), իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Մաքլարենի» պիլոտ Լանդո Նորիսը։
Ընթացիկ մրցաշրջանի առաջատար, Նորիսի թիմակից Օսկար Պիաստրին զբաղեցրել է միայն չորրորդ տեղը։
Ռասելը հաղթանակից հետո ընդհանուր հաշվարկում 237 միավորով չորրորդն է։ Չեմպիոնական պայքարի առաջատարը 336 միավորով Պիաստրին է, Նորիսն ունի 314, իսկ Ֆերստապենը` 273 միավոր։
Կոնստրուկտորների գավաթի պայքարում «Մաքլարենը» միավորների քանակը հասցրել է 650-ի և ժամանակից շուտ ապահովել չեմպիոնությունը։ «Մերսեդեսը» 325 միավորով երկրորդն է, «Սկուդերիա Ֆերարին»` 300 միավորով երրորդը։
Ֆորմուլա-1-ի մրցարշավները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մրցարշավները հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android)


