Իտալահայ լեգենդար քիքբռնցքամարտիկ Ջորջիո «Դոկտոր» Պետրոսյանը երկու տարի անց ռինգ է վերադարձել է նվաճել չեմպիոնական գոտի:
38-ամյա մարտիկն Իտալիայի Միլան քաղաքում անցկացված PetrosyanMania Gold Edition մրցաշարի շրջանակում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է իսպանացի Սերխիո Դոմինգեսին: Պետրոսյանը 5-ռաունդանոց մենամարտում հաղթելու շնորհիվ տիրացել է Wako Pro վարկածով քիքբոքսինգի աշխարհի չեմպիոնի տիտղոսին:
Սա Պետրոսյանի կարիերայում 106-րդ հաղթանակն է, նաև ունի երեք պարտություն և երկու ոչ-ոքի: