Logo

Ջորջիո Պետրոսյանի սպարինգը Քրիստիան Վիերիի հետ

12:52 / 12.05.2024Խառը մենամարտեր
null

Լեգենդար քիքբռնցքամարտիկ Ջորջիո «Դոկտոր» Պետրոսյանը շարունակում է նախապատրաստվել մայիսի 18-ին Իտալիայի Միլան քաղաքում նախատեսված PetrosyanMania GOLD EDITION մրցաշարի շրջանակում կայանալիք WAKO Pro վարկածով քիքբոքսինգի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտին:

38-ամյա մարտիկը սոցցանցերում հրապարակել է տեսանյութ, որում սպարինգ է անցկացնում իտալացի լեգենդար ֆուտբոլիստ Քրիստիան Վիերիի հետ: Պետրոսյանը տեսանյութը վերնագրել է՝ «7 օր մինչև PetrosyanMania մեծ իրադարձությունը»:

Հիշեցնենք, որ տիտղոսային մենամարտում հայ մարտիկի մրցակիցը կլինի իսպանացի Սերխիո Դոմինգես Սանչեսը, որը նախորդ տարվա նոյեմբերին հաղթել էր Ջորջիո Պետրոսյանի եղբորը՝ Արմեն Պետրոսյանին։

Ջորջիո Պետրոսյանը մինչև այժմ անցկացրել է 110 մենամարտ, տարել 105 հաղթանակ, պարտվել երեք դիմակայությունում և գրանցել երկու ոչ-ոքի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա