Իտալական «Միլանի» գործադիր տնօրեն Ջորջո Ֆուռլանին համարում է, որ ակումբը տապալել է մրցաշրջանը:
«Չի կարելի հերքել, որ մրցաշրջանը տապալված է: Չնայած նվաճել ենք Սուպերգավաթը, այնուամենայնիվ հեռու ենք այն նպատակներից, որոնք սահմանել էինք մրցաշրջանից առաջ:
Կիսում ենք երկրպագուների հիասթափությունը: Լուրջ սխալներ ենք թույլ տվել: Հարկավոր է ուղղել դրանք, որպեսզի կրկին հայտնվենք այն դիրքում, որտեղ պարտավոր ենք լինել»,- ֆուտբոլային ֆունկցիոների խոսքը մեջբերում է Milan News-ը:
«Ռոսոներին» Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչում նվազագույն հաշվով պարտվել էր «Բոլոնիային», իսկ Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում 60 միավորով 8-րդ տեղում է:
Կարդացեք նաև՝


