Ամերիկյան «Լոս Անջելեսի» 39-ամյա պաշտպան Ջորջո Կյելինին որոշել է ավարտել կարիերան, հաղորդում է Goal.com-ը։
Իտալիայի հավաքականի ու Թուրինի «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստը 2022 թվականից է խաղում MLS-ում։ Դրանից առաջ նա 17 տարի անցկացրել էր «Յուվենտուսում», որի կազմում մասնակցել է 561 հանդիպման, դարձել 36 գոլի հեղինակ։ Թուինյան ակումբի հետ նա 9 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն։
Իտալիայի հավաքականի մարզաշապիկով պաշտպանն անցկացրել է 117 հանդիպում, խփել 8 գոլ ու օգնել ազգային թիմին դառնալ Եվրո-2020-ի չեմպիոն։