Logo

Ջորկաեֆ. «Ռոնալդոն կենտրոնական հարձակվողի մարմնացումն է»

17:17 / 13.02.2023ՍՊՈՐՏ
null

Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը գովել է Բրազիլիայի հավաքականի լեգենդար հարձակվող, աշխարհի կրկնակի չեմպիոն Ռոնալդոյին:

«Ռոնալդոն կենտրոնական հարձակվողի մարմնացումն է: Լավ էր պայքարում գնդակի համար և ուներ արագություն: Ռոնալդոն անհավանական արդյունքներ է գրանցել»,- ֆրանսահայ անվանի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Telefoot-ը:

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր Ռոնալդոն մարզական կարիերայի ընթացքում խաղացել է բրազիլական «Կրուզեյրոյում» ու «Կորինտիանսում», կատալոնական «Բարսելոնայում», Մադրիդի «Ռեալում», իտալական «Ինտերում» և «Միլանում», հոլանդական ՊՍՎ-ում։ Ակումբային մակարդակում անցկացրած 452 խաղերում խփել էր 295 գոլ:

Ռոնալդոն Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 99 հանդիպման, խփել 62 գոլ և կատարել 23 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ