Logo

Ջուդ Բելինգեմի կրտսեր եղբայրը` հանրահայտ ակումբների տրանսֆերային թիրախում

17:50 / 29.12.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի կրտսեր եղբայրը` Ջոբ Բելինգեմը, 2025 թվականի ամռանը կարող է հայտնվել թոփ-5 լիգաներից մեկում:

UtdDistrict-ի տեղեկություններով` անգլիական Չեմպիոնշիփը ներկայացնող «Սանդերլենդի» 19-ամյա կիսապաշտպանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»:

Հաղորդվում է, որ «Սանդերլենդը» կիսապաշտպանի տրանսֆերի համար կպահանջի մոտ 20 միլիոն ֆունտ սթերլինգ (մոտ 24 միլիոն եվրո):

Ըստ աղբյուրի` Ջոբ Բելինգեմի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև Դորտմունդի «Բորուսիան», որի գույները պաշտպանել է Ջուդ Բելինգեմը:

Ընթացիկ մրցաշրջանում կրտսեր Բելինգեմը մասնակցել է 20 հանդիպման, դարձել չորս գոլի և երեք ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա