Logo

Ջուդ Բելինգեմի ռեկորդը

13:04 / 11.02.2024Ֆուտբոլ
null

Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստ Ջուդ Բելինգեմը 21-րդ դարում Մադրիդի «Ռեալի» միակ կիսապաշտպանն է, որը Լա լիգայի մեկ մրցաշրջանում հատել է 15 գոլի շեմը, հայտնում է Madrid Zone-ը։

20-ամյա ֆուտբոլիստը, դուբլի հեղինակ դառնալով կատալոնական «Ժիրոնայի» դեմ Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի տնային խաղում (4-0), գոլերի քանակը հասցրել է 16-ի:

Ընդհանուր առմամբ՝ կիսապաշտպանն «Արքայական ակումբի» կազմում ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 29 խաղում խփել է 20 գոլ: Այս ցուցանիշով էլ Բելինգեմը հավասարվել է լեգենդար հայրենակցին՝ Դևիդ Բեքհեմին, որը «Ռեալում» անցկացրած ամբողջ ժամանակահատվածում դարձել էր նույնքան գոլի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ