Մադրիդի «Ռեալի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմն ուսի վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել նոր մրցաշրջանի մեկնարկը, տեղեկացնում է The Athletic-ը:
25-ամյա ֆուտբոլիստին անհրաժեշտ է վիրահատական միջամտություն, որից Ջուդը խուսափել էր նախորդ մրցաշրջանի միջնամասում, քանի որ ցանկանում էր մասնակցել «Ռեալի» կարևոր հանդիպումներին ու Եվրո-2024-ին: Ըստ նախնական տվյալների, Բելինգեմի ապաքինման համար կպահանջվի շուրջ 2-3 ամիս:
2023/24 մրցաշրջանում Բելինգեմը «Ռեալի» կազմում մասնակցել է 42 հանդիպման, խփել 23 գոլ ու կատարել 13 արդյունավետ փոխանցում: Գերմանիայում կայացած Եվրո-2024-ում կիսապաշտպանը 7 խաղում աչքի է ընկել 3 արդյունավետ գործողությամբ՝ 2 գոլ, 1 ասիստ:


