Logo

Ջուդ Բելինգհեմը կվիրահատվի

12:24 / 21.05.2025Ֆուտբոլ
null

«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը կվիրահատվի, հաղորդում է The Athletic-ը։ 

Անգլիացի ֆուտբոլիստն արդեն երկու մրցաշրջանն է՝ խաղում է հոդախախտ ուսով։ Յուրաքանչյուր խաղից առաջ Բելինգհեմի ուսը վիրակապում են։ Վնասվածքը նրան թույլ չի տալիս ամբողջությամբ ցույց տալ իր լավագույն որակները։ 

Բելինգհեմը կվիրահատվի աշխարհի ակումբային առաջնությունից հետո։ Նա բաց կթողնի երեք ամիս։ 

2024թ. Անգլիայի հավաքականի մարզչական շտաբը դժգոհություն էր հայտնել «Ռեալից», որ Բելինգհեմը շարունակում է խաղալ վնասվածքով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ