Logo

Ջուլիա Ֆոքսը խոսել է իր ու Քանյե Ուեսթի սիրավեպի մասին

Հեղինակ
tigran5
00:00 / 07.01.2022Լուրեր
Ջուլիա Ֆոքս-Քանյե Ուեսթ

Արդեն վստահ կարելի է ասել, որ Քանյե Ուեսթն ու Ջուլիա Ֆոքսը հանդիպում են: Զույգը մասնակցել է համատեղ նկարահանումների: Դերասանուհին, իրենց հարաբերությունների մասին սյունակ է գրել Interview Magazine-ում:

«Ես հանդիպեցի Յեին Մայամիում՝ Ամանորի գիշերը, և դա ակնթարթային կապ էր: Այնքան հաճելի է նրա հետ լինել: Նա ստիպեց ինձ ու ընկերներիս ծիծաղել, պարել ու ժպտալ ամբողջ գիշեր։ Շոուից հետո մենք որոշեցինք ընթրել Carbone-ում՝ իմ սիրելի ռեստորաններից մեկում: Ռեստորանում Յեն ինձ համար մի ամբողջ ֆոտոշարք արեց, մինչ մարդիկ ընթրում էին: Ճաշից հետո նա ինձ համար անակնկալ էր պատրաստել. ես դեռ շոկի մեջ եմ: Մենք ունեինք մի ամբողջ հյուրանոցային սյուիտ՝ լի հագուստով՝ յուրաքանչյուր աղջկա երազանքը: Ես չգիտեմ, թե ինչպես է նա դա արել և ինչպես է այդ ամենը ժամանակին հասցրել: Բայց ես այնքան զարմացած եմ: Օրինակ, ո՞վ է նման բան անում երկրորդ ժամադրության ժամանակ: Ես չգիտեմ, թե ուր կտանի մեզ այս ամենը, բայց դա ինձ դուր է գալիս», – գրել է Ջուլիա Ֆոքսը:

Captureըտի - Ջուլիա Ֆոքսը խոսել է իր ու Քանյե Ուեսթի սիրավեպի մասին

Հիշեցնենք, որ վերջերս ռեփերը սկսել էր ժամանակ անցկացնել դերասանուհի Ջուլիա Ֆոքսի հետ, նրանք միասին Բրոդվեյում մյուզիքլի էին գնացել:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա