Իտալական «Ֆիորենտինայի» նախկին ֆուտբոլիստ Ջուզեպե Ռոսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի հարազատ «Արտեմիո Ֆրանկի» ստադիոնում, հայտնում է Corriere dello Sport-ը:
Խաղը կկայանա մարտի 22-ին: Հիշարժան երեկոյին կմասնակցեն 38-ամյա ֆուտբոլիստի նախկին թիմակիցներ Լուկա Տոնին, Անտոնիո Կասանոն, Բորխա Վալերոն, Սեբաստիան Ֆրեյը, ինչպես նաև լեգենդար արգենտինացի ռմբարկու Գաբրիել Բատիստուտան:
Միջոցառման հատուկ հյուրը կլինի Ալեքս Ֆերգյուսոնը, որը Ռոսիի առաջին մարզիչն է եղել պրոֆեսիոնալ ֆուտբոլում:
Ջուզեպե Ռոսին կարիերան ավարտել էր 2023 թվականին:
Տաղանդավոր իտալացին պրոֆեսիոնալ կարիերան սկսել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», հետագայում հանդես է եկել «Ֆիորենտինայում» ու «Վիլյառեալում»:


