Logo

Կաֆելնիկով. «Խաչանովը չդադարեց խաղալ երկու սեթում պարտվելուց հետո»

12:37 / 27.01.2023Թենիս
null

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի կրկնակի հաղթող Եվգենի Կաֆելնիկովը խոսել է Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովի՝ Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում կրած պարտության պատճառների մասին:

«Ցիցիպասը հաղթեց խաղի բազմաթիվ բաղադրիչների շնորհիվ: Զգացողություն կար, որ Ստեֆանոսն ավելի մոբիլիզացված է։ Ամենակարևորը՝ նա լավ խաղաց հանդիպման կարևոր պահերին։ Սա է ամբողջ տարբերությունը:

Պետք է իմ մեծ հիացմունքը հայտնեմ այն ​​բանի համար, որ Կարենը չդադարեց խաղալ երկու սեթում պարտվելուց հետո։ Որոշիչ սեթում հաշիվը 4-5 էր՝ արդյունքում Խաչանովը շահեց մրցակցի մատուցումը։ Թայ-բրեյքում նա կորցրեց հաղթելու կրկնակի հնարավորություն, բայց շարունակեց խաղալ»,- ռուս նախկին թենիսիստի խոսքը մեջբերում է «Чемпионата»-ը:

«Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի կիսաեզրափակիչում աշխարհի 20-րդ ռակետը 4 սեթում պարտվել էր աշխարհի չորրորդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասին՝ 6-7, 4-6, 7-6, 3-6:

Կարեն Խաչանովը կարիերայում առաջին անգամ խաղաց Australian Open-ի կիսաեզրափակիչում: «Մեծ սաղավարտի» երկրորդ մրցաշարում անընդմեջ նա հասավ կիսաեզրափակիչ։ US Open-2022-ում ռուսաստանցին եզրափակիչի ուղեգրի համար պայքարում պարտվել է նորվեգացի Կասպեր Ռուդին։

Հիշեցնենք, որ Խաչանովն Australian Open-ի 1/16 և 1/8 եզրափակիչի մրցախաղերում հաղթելուց հետո աջակցել էր Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախին՝ գրառում կատարելով տեսախցիկին։

Խաչանովի անհաջող շարքը թոփ-10-ի ներկայացուցիչների դեմ մրցախաղերում

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ