«Միլանի» նախկին պաշտպան Մարկոս Կաֆուն «ռոսոներիներին» ֆավորիտ է համարում 2021/22 մրցաշրջանում Ա Սերիայի չեմպիոնի համար մղվող պայքարում։
«Նապոլիի» դեմ խաղում խաղադրույքը բարձր է։ Չնայած վնասվածքներին, «Միլանը» լավ մրցաշրջան է անցկացնում։ Թիմը Չեմպիոնների լիգայում խմբից դուրս է եկել, իսկ Ա Սերիայում բարձրունքում է ու կարող է հաղթել սկուդետոն։ Հեշտ չի լինի. ծանր պայքար եմ սպասում։
Ըստ իս, «Միլանը» ֆավորիտ է սկուդետոյի համար մղվող պայքարում։ Կա նաև «Ինտերը», սակայն «Միլանն» ի զորու է հաղթել առաջնությունում»,- բրազիլացու խոսքն է մեջբերում Corriere dello Sport-ը։