Իտալական «Միլանի», «Ռոմայի» ու Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Կաֆուն պարտքերի պատճառով ստիպված է վաճառել Սան Պաուլուի իր առանձնատունը, գրում է La Gazzetta dello Sport-ը։
Անվանի ֆուտբոլիստը բանկերից մեկին պարտք է 3,3 միլիոն եվրո։ Պարտքը մարելու համար Կաֆուն ստիպված է եղել վաճառքի հանել իր վիլան, որը գնահատվել է 7,4 միլիոն եվրո։ Եթե այն չվաճառվի շուկայական գնով, ապա դրա արժեքը երկու անգամ կնվազի։
Բրազիլացին փաստաբանների միջոցով փորձել է կանխել առանձնատան վաճառքը, սակայն դատարանի որոշումը մնացել է անփոփոխ։ Վաճառքը մեկնարկելու է ապրիլի 4-ին։



