Քանի դեր պանդեմիան շարունակվում է, ֆուտբոլի երես դեռ մի որոշ ժամանակ էլ չենք դիտելու։ Մնում է հեռուստացույցով դիտել հին օրերի լավագույն հանդիպումները…կամ էլ դրանցից առավել գրավիչների ու հիշարժանների մասին կարդալ VNews.am կայքում։Այս օրերին հեռուստացույցով բացի լավ ֆուտբոլուց կարելի է հանդիպել օնլայն դասերի (ինչ չէինք տեսել՝ տեսանք)։ Հեռահար ուսուցումը հասավ մեր օրեր։ Երեխաները տնից օնլայն եղանակով սովորում են, օրինակ, մաթեմ։
Իսկ ի՞նչ կլինի, եթե ֆուտբոլն ու մաթեմը միացնենք իրար։ Առաջարկում ենք փորձել անցնել մեր հետաքրքիր, բայց սովորականից բարդ քուիզը, որտեղ գնահատվում են ոչ միայն բացարձակ ֆուտբոլային գիտելիքները, այլև պետք է ուղեղի աշխատանք, տրամաբանություն ու վառ երևակայություն։

