Ուկրաինայի սպորտի ու երիտասարդության նախարարությունը հայտարարել է մի քանի մարզիկների սպորտային կոչումներից զրկելու մասին:
Թբիլիսիի քաղաքապետ, «Միլանի» ու Կիևի «Դինամոյի» նախկին պաշտպան Կախա Կալաձեն զրկվել է Ուկրաինայում միջազգային սպորտի վաստակավոր վարպետի կոչումից:
Նույն կոչումից զրկվել են ակադեմիական թիավարության ներկայացուցիչ Լարիսա Ժալինսկայան և կարատեիստներ Եվգենի ու Դարյա Պիլիպյուկները:
«Բավարիայի» նախկին կիսապաշտպան Անատոլի Տիմոշչուկը և շախմատիստ Սերգեյ Կարյակինը զրկվել են սպորտի վաստակավոր վարպետի կոչումից: