Logo

«Կալյարիի» ֆուտբոլիստն ավարտել է կարիերան 29 տարեկանում

14:01 / 21.08.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Կալյարիի» կիսապաշտպան Յակուբ Յանկտոն սոցիալական ցանցերում կատարած գրառումով հայտարարել է կարիերան ավարտելու մասին, հայտնում է Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը:

Չեխիայի հավաքականում 45 խաղի մասնակցած 29-ամյա Յանկտոն նման որոշում է կայացրել՝ պայմանավորված լուրջ վնասվածքով. «Բազմաթիվ հաղորդագրություններ եմ ստացել. հարցնում են՝ արդյոք շարունակելո՞ւ եմ իմ ֆուտբոլային կարիերան: Ցավոք, ո՛չ: Պատճառը պարզ է. ես ստացել եմ կոճի երրորդ աստիճանի լուրջ վնասվածք: Ամբողջ տարին փորձում էի հաղթահարել ցավը, բայց, ցավոք, չկարողացա շարունակել և միայն ուժեղ ցավեր ունեի: Ես չէի կարողանում շարունակել և այդ պատճառով որոշեցի հեռանալ պրոֆեսիոնալ ֆուտբոլից»:

Յանկտոն, այդուհանդերձ, նշել է, որ կարիերան ավարտելու որոշման հիմնական պատճառն այն է, որ ցանկանում է ապրել Պրահայում ու մոտ լինել ընտանիքին:

Յակուբ Յանկտոն թոփ-5 ազգային լիգաներից հանդես է եկել Ա Սերիայում ու Լա լիգայում: Իտալիայում նա պաշտպանել է «Ուդինեզեի», «Սամպդորիայի» ու «Կալյարիի», իսկ Իսպանիայում՝ «Խետաֆեի» գույները:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ