UFC-ի միջին քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն Կամարու Ուսմանը (20-1) չի կարծում, որ Նեյթ Դիասը (20-13) Խամզաթ Չիմաևին (11-0) հաղթելու մեծ հնարավորություններ ունի:
«Դա հինգ ռաունդանոց մենամարտ է լինելու։ Հինգ ռաունդ. եթե Դիասը մենամարտի այնպես, ինչպես դա արեց Լեոն Էդվարդսի հետ՝ խնայելով ուժերը մինչև հինգերորդ ռաունդ, ապա նա հաղթելու հնարավորություն չի ունենա»,- նշել է Ուսմանը YouTube-ի իր ալիքում։
Հիշեցնենք, որ UFC-ի միջին քաշային կարգում (մինչև 77 կգ) Շվեդիան ներկայացնող չեչեն մարտիկ Խամզատ Չիմաևն ամերիկացի Նեյթ Դիասի հետ կմենամարտի UFC 279-ում: Մենամարտը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին Նեվադայի T-Mobile արենայում:
Չիմաևն իր վերջին մենամարտում, որը տեղի էր ունեցել ապրիլի 10-ին Ջեքսոնվիլում (UFC 273-ում), մրցավարների միաձայն որոշմամբ (29-28, 29-28, 29-28) հաղթել էր Գիլբերտ Բերնսին (20-5): Դիասը չի մենամարտել 2021 թվականի հունիսից: Նախորդ մենամարտում նա պարտվել էր բրիտանացի Լեոն Էդվարդսին UFC 263-ում։


