Logo

Կամավինգան վերադարձել է Մադրիդ

18:51 / 14.11.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան վերադարձել է Մադրիդ, հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն։ 

Ֆրանսիացի կիսապաշտպանը վնասվածքի պատճառով բաց էր թողել Ուկրաինայի հավաքականի դեմ խաղը։ Կամավինգան չի օգնի Ֆրանսիայի հավաքականին նաև Ադրբեջանի թիմի դեմ արտագնա խաղում։ Նա հեռացել է հավաքականի ճամբարից ու այժմ Մադրիդում է։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մադրիդ է վերադարձել նաև Կիլիան Մբապեն, որն ունի կոճի վնասվածք։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ