Logo

Կամոցի. «Սպերցյանը բոլոր որակներն ունի Իտալիայում խաղալու համար»

22:22 / 01.02.2023Հայկական ֆուտբոլ
null

Մոսկվայի «Սպարտակի» նախկին նախագահ Լեոնիդ Ֆեդունի նախկին խորհրդական Ֆրանկո Կամոցին մեկնաբանել է ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ Իտալիա հնարավոր տեղափոխության մասին լուրերը։

«Ինձ իսկապես հարցրել են Սպերցյանի մասին, ես ասել եմ, որ նա լավ խաղացող է։ Սպերցյանը բոլոր որակներն ունի Իտալիայում խաղալու համար»,- Ֆրանկո Կամոցիի խոսքը մեջբերում է «РБ Спорт»-ը:

Ավելի վաղ 22-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրության մասին լուրերը հերքել էին իտալական «Լացիոյի» և «Ֆիորենտինայի» մարզական տնօրենները:

«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ, սերբ մասնագետ Վլադիմիր Իվիչը հայտարարել էր, որ Սպերցյանը կմնա ռուսական ակումբում:

Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 21 հանդիպման, դարձել 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը կիսապաշտպանի  տրանսֆերային արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ