Կանադայի Էդմոնտոն քաղաքի «Ռոջերս Փլեյս» ստադիոնում կայացավ տափօղակով հոկեյի աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակիչը, որտեղ տանտերերն օֆերթայմում 3-2 հաշվով հաղթեցին Ֆինլանդիայի հավաքականին ու դարձան աշխարհի չեմպիոն:
Կանադայի հավաքականը մրցաշարում հաղթեց բոլոր խաղերում:
Հիշեցնենք, որ երրորդ տեղի խաղում Շվեդիայի հավաքականը 3-1 հաշվով պարտության էր մատնել Չեխիային ու նվաճել բրոնզե մեդալները:
Հոկեյի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնություն
Եզրափակիչ
Կանադա - Ֆինլանդիա՝ 3-2


