Կանանց աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի F խմբի 6-րդ տուրում նոյեմբերի 30-ին Երևանում կայացած Հայաստան – Նորվեգիա հանդիպումը, որում մեր ընտրանին զիջում էր 0-9 հաշվով, հետաձգվել էր խաղի 69-րդ րոպեին:
Խաղն այսօր շարունակվեց և ավարտվեց 0-10 հաշվով:
Անցկացրած 6 խաղերից հետո կանանց Հայաստանի հավաքականը միավոր չի վաստակել և եզրափակում է խմբի մրցաշարային աղյուսակը:
Հատկանշական է, որ Հայաստանի հավաքականն ընտրական մրցաշարում գոլ չի խփել, բայց սեփական դարպասն ընդունել է 46 գնդակ:
Լուսանկարները՝ VNews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանի
- 30