Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում շարունակվող ֆուտբոլի կանանց աշխարհի առաջնությունում ձևավորվեց կիսաեզրափակիչի առաջին զույգը:
Քառորդ եզրափակիչում Իսպանիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 2-1 հաշվով հաղթեց Նիդերլանդներին (տեսանյութ), իսկ Շվեդիայի հավաքականն ուժեղ գտնվեց ճապոնացիներից՝ 2-1 (տեսանյութ)։
Կիսաեզրափակիչի մյուս երկու ուղեգրերն օգոստոսի 12-ին կվիճարկվեն Ավստրալիա – Ֆրանսիա և Անգլիա – Կոլումբիա խաղերում։
ԱԱ-2023-ի եզրափակիչը կկայանա օգոստոսի 20-ին։
Հիշեցնենք, որ այս տարի կանանց աշխարհի չեմպիոնի տիտղոսը չէր կարողացել պաշպանել ԱՄՆ-ի հավաքականը, որը 1/8 եզրափակիչում 0-1 հաշվով պարտվել էր Շվեդիային։


