Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում ընթացող ֆուտբոլի կանանց աշխարհի առաջնությունում հայտնի դարձավ կիսաեզրափակիչի երկրորդ զույգը:
Քառորդ եզրափակիչում Անգլիայի հավաքականը 2-1 հաշվով ուժեղ գտնվեց Կոլումբիայից (տեսանյութ), իսկ Ավստրալիայի հավաքականը հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեց ֆրանսիացիներին (տեսանյութ)։
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի առաջին զույգը կազմել էին Իսպանիայի ու Շվեդիայի հավաքականները։
ԱԱ-2023-ի եզրափակիչը կկայանա օգոստոսի 20-ին։
Հիշեցնենք, որ այս տարի կանանց աշխարհի չեմպիոնի տիտղոսը չէր կարողացել պաշպանել ԱՄՆ-ի հավաքականը, որը 1/8 եզրափակիչում 0-1 հաշվով պարտվել էր Շվեդիային։


