Logo

Կանանց աշխարհի առաջնության մեկնարկից առաջ փոխհրաձգություն է եղել Նոր Զելանդիայում

12:12 / 20.07.2023Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի կանանց աշխարհի առաջնության մեկնարկային խաղից առաջ փոխհրաձգություն է եղել Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում, հայտնում է ABC-ն։

Մի տղամարդ հուլիսի 20-ի առավոտյան ներխուժել է Օքլենդի կենտրոնում գտնվող բարձրահարկ շինհրապարակ և կրակել աշխատողների վրա՝ սպանելով երկու հոգու:

Կրակոցներ արձակած տղամարդուն սպանված են գտել ոստիկանների հետ փոխհրաձգությունից հետո, որի ժամանակ մի սպա վիրավորվել է։ Վիրավորվել են նաև չորս խաղաղ բնակիչներ։

Հրաձգությունը տեղի է ունեցել այն հյուրանոցի մոտ, որտեղ հանգրվանել է Նորվեգիայի հավաքականը:

Նոր Զելանդիայի վարչապետ Քրիս Հիփքինսը հայտարարել է, որ մրցաշարը կանցնի նախատեսվածի պես: Նոր Զելանդիա - Նորվեգիա բացման խաղից առաջ մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը:

Հիշեցնենք, որ 2023թ. ֆուտբոլի կանանց աշխարհի առաջնությունը հյուրընկալող երկրներից է նաև Ավստրալիան:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ