Ավարտվել է կանանց Բարձրագույն և Առաջին խմբերի լավագույն ֆուտբոլիստների քվեարկությունը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Կանանց Բարձրագույն խմբի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Հայասայի» խաղացող Արմինե Խաչատրյանը:
Առաջին խմբի առաջնության 2022/2023 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստուհի է ճանաչվել «Սյունիք-աղջիկներ» թիմի խաղացող Մարիամ Կարապետյանը, որը 61 գոլով դարձել էր լավագույն ռմբարկու:
Ֆոտո՝ ՀՖՖ մամուլի ծառայություն


