Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում ընթացող փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում։
B խմբի առաջին տուրում հայ մարզուհիները 70-73 հաշվով պարտվեցին Նորվեգիայի հավաքականին։
Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը Ինգա Մանուչարյանն էր` 23 միավոր, 4 ռեբաունդ, 2 ասիստ ու 2 խլում։
Հայ բասկետբոլիստուհիները մրցաշարում հաջորդ խաղերը կանցկացնեն հունիսի 26-ին ու 27-ին և կմրցեն համապատասխանաբար Ալբանիայի ու Անդորրայի հավաքականների դեմ։
Խմբում առաջին երկու տեղերը գրաված հավաքականները պայքարը շարունակելու են կիսաեզրափակիչում։ Մրցաշարին մասնակցում է 8 թիմ։
Փոքր երկրների Եվրոպայի առաջնություն, առաջին տուր, B խումբ
Նորվեգիա - Հայաստան` 73-70 (13-18, 24-21, 20-22, 16-9)
Ֆոտո` ՀԲՖ