Բասկետբոլի կանանց Հայաստանի չեմպիոն «Երևան Ֆոքսիսը» 2024/2025 մրցաշրջանում հանդես կգա եվրագավաթում, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:
13 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը կրկին ներկայացուցիչ կունենա եվրոպական ակումբային հեղինակավոր մրցաշարում: Մրցաշարի վիճակահանությունը տեղի կունենա հուլիսի 18-ին Գերմանիայի Մյունխեն քաղաքում:
Ֆոտո՝ ՀԲՖ


