Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը Երևանում ընկերական հանդիպում անցկացրեց Կիպրոսի թիմի հետ և պարտվեց 0-6 հաշվով:
«Ջունիոր սպորտ» մարզադաշտում կայացած խաղում Կիպրոսի հավաքականը վեց գոլերից հինգը խփեց առաջին խաղակեսում։ Պոկերի հեղինակ դարձավ Մարի Ֆրեդան։
Այս հավաքականները Երևանում ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնեն ապրիլի 9-ին:
Ընկերական հանդիպում
Հայաստան - Կիպրոս՝ 0-6
Լուկրիտիա Խրիսոստոմու, 11, Մարի Ֆրեդա, 23, 33, 41, 83, Էլենա Արիստոդիմու, 32
Հայաստան՝ 1. Արմինե Հարությունյան (16. Էլլա դե Կրույֆ), 3. Նատաշա Ժամգոչյան, 5. Լիանա Ղազարյան, 6. Աննա Դալլաքյան (21. Անի Սաֆարյան), 9. Օքսաննա Պիզլովա, 10. Մարալ Արթին (ա), 11. Վերոնիկա Ասատրյան (17. Մանե Ներսեսյան), 14. Կլաուդիա Չոլակյան, 18. Մարինե Կարապետյան, 20. Լարա Կազանչյան, 22. Անի Ղուկասյան։