Logo

Կանանց Հայաստանի հավաքականի ավագը հեռացել է ազգային թիմից

13:31 / 03.02.2023Հայկական ֆուտբոլ
Օլյա Օսիպյան

Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Օլգա Օսիպյանը հայտարարել է ազգային թիմից ժամանակավոր հեռանալու մասին։

«Հարգելի ընկերներ,

Միշտ հպարտությամբ եմ կրել ազգային հավաքականի շապիկը և ավագի թևկապը, սակայն այժմ ստիպված եմ ժամանակավոր դադարեցնել իմ ելույթները կանանց Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Մասնավորապես, պետք է նշեմ, որ ազգային հավաքական հրավիրվում են ոչ թե սպորտային սկզբունքից ելնելով, այլ անձնական նկատառումներից և քմահաճույքից։

Այն, ինչ մենք ցանկանում էինք, մինիմալ հարգանքն էր մեր հանդեպ և՛ որպես մարզիկ, և՛ որպես մարդ։

Բոլոր իմ խաղընկերներին, ովքեր շարունակելու են իրենց ելույթները Ազգային հավաքականում, մաղթում եմ հաջողություն ու հաղթանակներ»,- ֆեյսբուքյան էջում գրել է ուկրաինական «Ժիլստրոյ-2» ակումբի 27-ամյա ֆուտբոլիստը։

Օլգա Օսիպյանը խաղացել է նաև Հայաստանի Մ17 և Մ19 հավաքականներում։ Կանանց Հայաստանի ազգային հավաքականի կազմում կիսապաշտպանը նորամուտը նշել էր 2011 թվականին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ