Ֆուտբոլի կանանց Հայաստանի հավաքականը նոյեմբերի 28-ին Մոլդովայի Վադուլ Լուի Վոդա քաղաքում տեղի ունեցած ընկերական խաղում ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի թիմի հետ։ Կողմերը միմյանց դարպասն ուղարկել են մեկական գնդակ՝ 1-1։
Կանանց Հայաստանի հավաքականը ևս մեկ ընկերական խաղ կանցկացնի Մոլդովայի հետ դեկտեմբերի 1-ին, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Ընկերական հանդիպում
Մոլդովա – Հայաստան՝ 1-1
Լառա Կազանչյան 34’ (Հայաստան) Վերոնիկա Կոժուհարի 76’ (Մոլդովա)
Ֆոտո՝ ՀՖՖ