Բասկետբոլի կանանց Հայաստանի Մ18 հավաքականը Կոսովոյում ընթացող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի երկրորդ խաղում 50-64 հաշվով պարտվել է Ալբանիայի թիմին։
Արտյոմ Թավակալյանի գլխավորած թիմից ամենաարդյունավետը եղել է Սեդա Գաբրիելյանը։ Նա վաստակել է 24 միավոր, 8 անգամ տիրել է օղակից անդրադարձած գնդակին, գրանցել 7 խլում ու 2 ասիստ։
Հիշեցնենք, որ առաջին խաղում հայ բասկետբոլիստուհիները պարտվել էին Վրաստանին։ Հայաստանի հավաքականը խմբային փուլի վերջին հանդիպումը կանցկացնի հուլիսի 25-ին և կմրցի Ադրբեջանի դեմ։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 16:30-ին։
Եվրոպայի Մ18 առաջնություն, C դիվիզիոն, երկրորդ տուր
Հայաստան - Ալբանիա` 50-64 (18-20, 6-14, 18-16, 8-14)


