Կանանց Մ19 Եվրոպայի առաջնությանն ընդառաջ Հայաստանի Մ19 հավաքականը հոկտեմբերի 15-17-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
ՀՖՖ պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ թիմի գլխավոր մարզիչ Լիանա Հայրապետյանը հավաքին հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստուհիներին․
Դարպասապահներ
Յանա Հարությունյան – «Ուրարտու»
Արևիկ Սարգսյան – «Նորավանք»
Աննա Խաչատրյան – «Ուրարտու»
Նանե Ստեփանյան – «Արարատ-Արմենիա»
Պաշտպաններ
Մանիկ Սարգսյան – «Հայասա»
Մարիամ Կարապետյան – «Նորավանք»
Սոնա Դանիելյան – «Ուրարտու»
Նաիրա Կատիկյան – «Շիրակ աղջիկներ»
Զապել Համփարիան – ԱՄՆ
Թալին Գասպարյան – Կանադա
Էմմա Դուզմանյան – «Իսի» (Ֆրանսիա)
Ալլա Ավետիսյան – «Հայասա»
Յանա Գաբրիելյան – «Արարատ-Արմենիա»
Կիսապաշտպաններ
Մարինե Սահակյան – «Հայասա»
Կարինե Եղյան – «Հայասա»
Էմմի Սարգսյան – «Ուրարտու»
Սուսաննա Բադալյան – «Փյունիկ»
Աստղիկ Ավանեսյան – «Փյունիկ»
Սիանա Իսպիրյան – «Փյունիկ»
Լիլի Ջեբեջյան – «Նյու Յորք» (ԱՄՆ)
Ալիս Վրանկա – «Ուորլդ կլաս» (ԱՄՆ)
Ամալյա Նազարյան – «Արարատ-Արմենիա»
Լիանա Սիմոնյան – «Արարատ-Արմենիա»
Մերի Ղռաթյան – «Շիրակ աղջիկներ»
Քրիստինե Կարապետյան – «Նորավանք»
Ինեսա Անտոնյան – «Ուրարտու»
Հարձակվողներ
Թվին Դերդերիան – Անգլիա
Սվետլանա Համբարձումյան – «Հայասա»
Դիանա Բաղդասարյան – «Արարատ-Արմենիա»
Կանանց Հայաստանի Մ19 հավաքականը հոկտեմբերի 17-ին կմեկնի Բոսնիա և Հերցեգովինա, որտեղ կմասնակցի կանանց Եվրոպայի Մ19 որակավորման խմբային փուլին։ Մեր ընտրանին կմրցի Բոսնիա և Հերցեգովինայի, Չեռնոգորիայի և Էստոնիայի ընտրանիների հետ։

