Կայացել է ՈՒԵՖԱ-ի կանանց մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության B լիգայի որակավորման փուլի վիճակահանությունը:
Հայաստանի U19 հավաքականը հայտնվել է B1 ենթախմբում, որտեղ կմրցի Սերբիայի, Չեռնոգորիայի և Կիպրոսի հավաքականների դեմ:
Որակավորման փուլի խաղերը կկայանան 2025 թվականի աշնանը: Ենթախմբերի հաղթողները կշարունակեն պայքարը: