Logo

Կանանց Հայաստանի Մ19 հավաքականը երկնիշ հաշվով զիջեց բոսնիացիներին

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 19.10.2021Հայկական ֆուտբոլ
Կանանց Հայաստանի Մ19 հավաքականը երկնիշ հաշվով զիջեց բոսնիացիներին - Կանանց Հայաստանի Մ19 հավաքականը երկնիշ հաշվով զիջեց բոսնիացիներին

Մոստարի «Գրադսկի» ստադիոնում կայացավ կանանց Եվրոպայի Մ19 առաջնության որակավորման 1-ին փուլի Բ լիգայի 6-րդ խմբի Բոսնիա և Հերցեգովինա – Հայաստան մրցավեճը:

Կանանց Հայաստանի Մ19 հավաքականը գերխոշոր հաշվով պարտությամբ մեկնարկեց մրցաշարում՝ մրցակցին զիջելով 0-13 հաշվով: Ընդ որում՝ համաձայն ՈՒԵՖԱ-ի վիճակագրության՝ Հայաստանի հավաքականն ամբողջ հանդիպման ընթացքում ոչ մի հարված չի կատարել մրցակցի դարպասի ուղղությամբ, իսկ մրցակիցը կատարել է 32 հարված, 20-ը՝ դարպասին:

Նույն խմբում են նաև կանանց Էստոնիայի ու Չեռնոգորիայի Մ19 հավաքականները:

Կանանց Հայաստանի Մ19 հավաքականը մրցաշարի շրջանակում իր հաջորդ խաղը կանցկացնի հոկտեմբերի 22-ին՝ հյուրընկալվելով կանանց Չեռնոգորիայի Մ19 ընտրանուն:

Հայաստանի Մ17 հավաքականը խոշոր հաշվով զիջեց սլովակներին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ