Logo

Կանանց Հայաստանի Մ19 հավաքականը կրկին պարտվեց խոշոր հաշվով

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 25.10.2021Հայկական ֆուտբոլ
Կանանց Հայաստանի Մ19 հավաքականը կրկին պարտվեց խոշոր հաշվով - Կանանց Հայաստանի Մ19 հավաքականը կրկին պարտվեց խոշոր հաշվով

Կանանց Եվրոպայի Մ19 առաջնության ընտրական մրցաշարի 1-ին փուլի B լիգայի 6-րդ խմբում Հայաստանի հավաքականն անցկացրեց իր 3-րդ հանդիպումը մրցաշարում:

Հայաստանի հավաքականը շարունակում է խոշոր հաշվով պարտությունների շարքը՝ այս անգամ 0-6 հաշվով զիջելով կանանց Էստոնիայի Մ19 հավաքականին:

Մեր ընտրանու հետ նույն խմբում են նաև Բոսնիա և Հերցեգովինայի, Չեռնոգորիայի հավաքականները: Բոսնիացիներին Հայաստանի հավաքականը զիջել է 0-13 հաշվով, Չեռնոգորիայի ընտրանուն՝ 0-4 հաշվով:

Ստացվում է, որ կանանց Հայաստանի Մ19 հավաքականն ընտրական մրցաշարում անցկացրած 3 խաղերում կրել է 3 պարտություն՝ ընդհանուր 0-24 հաշվով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ