Կանանց Հայաստանի Մ19 հավաքականը Եվրոպայի 2025թ. առաջնության որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում 0-6 հաշվով պարտվել է Խորվաթիայի թիմին։
Մարիամ Ստեփանյանի գլխավորած թիմն ընտրական 5-րդ խմբում է և ապրիլի 4-ին կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի, իսկ ապրիլի 7-ին` Լիտվայի հասակակիցների դեմ։ Հանդիպումները կկայանան Խորվաթիայում։
Խմբերի հաղթողները կնվաճեն Եվրո-2025-ի խմբային փուլի ուղեգիր։
Մ19 Եվրո-2025, որակավորման երկրորդ փուլ, 5-րդ խումբ, առաջին տուր
Հայաստան - Խորվաթիա` 0-6
Ռոզալինա Երիցյան, 2 (ինքնագոլ), Պաուլա Պետկովիչ, 5, 58, Գաբրիելա Պրլաշին, 38, Միա Գավրիչ, 55, Անա Գրդիշա, 84


