Կանանց Հայաստանի Մ19 հավաքականը Եվրոպայի 2025թ. առաջնության որակավորման երկրորդ փուլի վերջին խաղում 1-4 հաշվով պարտվել է Լիտվայի թիմին։
Մարիամ Ստեփանյանի գլխավորած թիմի գոլը խփել է Իզաբելա Մանե Ստեփանյանը։
Հայաստանի հավաքականն անցկացրած երեք խաղում վաստակել է 1 միավոր և 5-րդ խմբում զբաղեցրել վերջին` չորրորդ տեղը։ 9 միավորով առաջին տեղը գրաված Խորվաթիայի Մ19 հավաքականը նվաճել է խմբային փուլի ուղեգիր։
Հայաստանի թիմը միակ միավորը վաստակել է Հյուսիսային Մակեդոնիայի հասակակիցների դեմ խաղում (1-1)։
Կանանց Մ19 Եվրո-2025, որակավորման երկրորդ փուլ, 5-րդ խումբ, երրորդ տուր
Լիտվա 4-1 Հայաստան
Աուստեյա Պետկևիչուտե, 17, 83, Ատենե Ստրեցկիտե, 49, Կոտրինա Մաժելիտե, 78 - Իզաբելա Մանե Ստեփանյան, 80


