Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականն 9-րդ անընդմեջ պարտությունը կրեց 2023 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլում։
Ընտրական F խմբի նախավերջին` 9-րդ տուրում հայկական թիմը հյուրընկալվեց Կոսովոյի հավաքականին ու պարտվեց 1-2 հաշվով։
Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում կայացած խաղի 77-րդ րոպեին հյուրերը Բլերտա Սմաիլիի ինքնագոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ, սակայն մեկ րոպե անց Կոսովոյի հավաքականը հավասարեցրեց հաշիվը, իսկ վերջնամասում նաև հասավ կամային հաղթանակի։
Հայաստանի հավաքականը որակավորման փուլում խփեց առաջին գոլը, բայց 9 տուրերում միավոր չի վաստակել և եզրափակում է F խումբը։ Խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը 1։64 է։
Հայ ֆուտբոլիստուհիների հաջորդ մրցակիցը Բելգիայի հավաքականն է։ Վերջին տուրի հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին Երևանում։ F խմբում ընդգրկված են նաև Նորվեգիայի, Լեհաստանի ու Ալբանիայի հավաքականները։
Կանանց ԱԱ-2023, որակավորման փուլ, 9-րդ տուր
Կոսովո - Հայաստան` 2-1
Վալենտինա Մետաժ, 78, Դոնյետա Հալիլաժ, 87 - Բլերտա Սմաիլի, 77 (ինքնագոլ)