Իտալական «Բենևենտոյի» ղեկավարությունը գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել է Ֆաբիո Կանավարոյին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Կանավարոն «Բենևենտոն» գլխավորել էր 2022 թվականի սեպտեմբերին: B Սերիայի ընթացիկ մրցաշրջանում ակումբը նախավերջին՝ 19-րդ տեղում է. թիմը 23 խաղից հետո վաստակել է 23 միավոր:
Կանավարոն ֆուտբոլային կարիերայի ընթացքում երկու անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» հետ և Իսպանիայի կրկնակի չեմպիոն՝ Մադրիդի «Ռեալի» հետ:
2006 թվականին Ֆաբիոն Իտալիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն և նույն թվականին արժանացել է «Ոսկե գնդակին»:
Նախքան «Բենևենտոն» գլխավորելը Կանավարոն աշխատում էր Չինաստանում, որտեղ մարզում էր տեղական ակումբներն ու ազգային հավաքականը: Իտալացին «Գուանչժոուի» հետ դարձել է Չինաստանի չեմպիոն:


